Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Աբովյան քաղաքի, 3-րդ մ/շ Ս.Մնացականյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 297.6ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը

02.12.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Աբովյան քաղաքի, 3-րդ մ/շ Ս.Մնացականյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 297.6ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի` շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 18.00-19.30 մարզական ծրագրերի իրականացման նպատակով ,մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 15000 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 11 237301

Վեբ կայք` http://www.spm.am

Էլ. փոստ`