Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Պ.Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս թիվ 54 հասցեում գտնվող «Վ» մասնաշենքի 2-րդ հարկից 89.69ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը

06.12.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Պ.Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս թիվ 54 հասցեում գտնվող «Վ» մասնաշենքի 2-րդ հարկից 89.69ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երկու օր /երկուշաբթի, չորեքշաբթի/ ժամը 15.30-17.30 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 11:00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 7000 դրամ:

Հասցե` ք.Երևան,Դ.Անհաղթի 23

Հեռ..` +374 11 23 73 01

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`