Մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող 24 միավոր անշարժ գույքի և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերի օտարման մասին
12.01.2017
ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1382-Ա որոշմամբ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող 24 միավոր անշարժ գույքի և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերի (այսուհետ` գույք,) օտարման մրցույթին՝ որպես գույքի առանձին տարրեր (ծածկագիր` 1382-Ա):