Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Ա. Մանուկյան թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 4-րդ հարկերից 63.1ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը:
15.03.2017
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Ա. Մանուկյան թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 4-րդ հարկերից 63.1ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի՝ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. ապրիլի 4-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 75000 դրամ: