Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Նոր-Նորք համայնք, Բաղյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Երևանի Մ.Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 145.2 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը:
18.06.2018
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Նոր-Նորք համայնք, Բաղյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Երևանի Մ.Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 145.2 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի՝ կրթական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2018թ. հուլիսի 10-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում: Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 82000 դրամ: