Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի- մարզային հողային պետական տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) պետի /ծածկագիր՝ 92-3.3-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

19.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
«Քաղաքացիական մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի- մարզային հողային պետական տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) պետի /ծածկագիր՝ 92-3.3-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի- մարզային հողային պետական տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) պետի /ծածկագիր՝ 92-3.3-Ղ4-1/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի-մարզային հողային պետական տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) պետի /ծածկագիր՝ 92-3.3-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Արագածոտնի մարզպետարան (ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31–ը ներառյալ` աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Արդի հիմնախնդիր>> ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-3,8-13, 20-25, 35, 44, 51, , 70- 73, 126, 134, 162, 173 հղումը՝ https://www.arlis.am
• <<Աշխատանքային օրենսգիրք>> հոդվածներ 20, 85, 91, 99, 163, 183, 192, 227 ՝ https://www.arlis.am
• <<Հանրային ծառայության մասին>> օրենք. 2-րդ և 5-րդ գլուխներ, հղումը՝ https://www.arlis.am
• <<Քաղաքացիական ծառայության մասին>> օրենք. 2-6-րդ գլուխներ, հղումը՝ https://www.arlis.am
•<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենք. Հոդվածներ 7, 23, 34,36 ՝ https://www.arlis.am
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 12, 7,5,4 հղումը՝ https://www.arlis.am
•<<ՀՀ հողային օրենսգիրք>>. գլուխներ՝ 3,6,7,9,13,14,15,16
•<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>ՀՀ օրենք. հոդվածներ՝ 154.1, 156.1, 157
•<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենք. գլուխներ՝ 1,2,3
•<<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> օրենք. գլուխներ՝ 1,2,3
•<<ՀՀ վարչատարածքային բաժանման մասին>> օրենք. հոդվածներ 1-6
•<<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենք. գլուխներ՝ 1,2,5
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի <<Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին>> N 125 որոշում.
•ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> N 1066-Ն որոշում.
•ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի <<Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին>> N 572-Ն որոշում.
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2., Համակարգչային հմտություններ § 2.3 , 3., Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3, 6., Էլեկտրոնային աղյուսակներ §6.6, 6.3, Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2., Համակրգչային հեռահաղորդակցուղիներ § 2., 3., Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1, 8., տվյալների հենքեր § 8.3:
• <<Հայոց լեզու և հայ գրականություն >> 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2,
• <<Գրավոր խոսք>>, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am /հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
• <<Աշխատակազմի կառավարում>> կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am
• <<Խնդրի լուծում>> կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am
• <<Որոշումների կայացում>> կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4), հեռախոսահամար՝ 3-53-83, էլեկտրոնային փոստի հասցե՝ aragatsotn.andznakazm@mta.gov.am ):

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4

Հեռ..` 0232 3-53-83

Էլ. փոստ`