Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ ցանցային-ադմինիստրատոր (ծածկագիրը` 92-3.6-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուրպաշտոնն զբաղեցնելու համար

27.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
«Քաղաքացիական մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ ցանցային-ադմինիստրատոր (ծածկագիրը` 92-3.6-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուրպաշտոնն զբաղեցնելու համար:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ ցանցային-ադմինիստրատոր (ծածկագիրը` 92-3.6-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ ցանցային-ադմինիստրատոր (ծածկագիրը` 92-3.6-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Արագածոտնի մարզպետարան (ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 28 -ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 8–ը ներառյալ` աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175,930 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուն) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական,ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-3, 20-25, 70-73
• <<Աշխատանքային օրենսգիրք >> հոդվածներ՝ 20, 85, 99, 163, 192
• <<Հանրային ծառայության մասին>> օրենք. գլուխներ՝ 2, 5
• <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենք. հոդվածներ՝ 7, 23, 34, 36
• <<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>> օրենք. հոդվածներ՝ 4, 5, 12
• <<Քաղաքացիական ծառայության մասին>> օրենք. գլուխներ՝ 2-6
• << Տեղեկատվության ազատության մասին >> օրենք հոդվածներ՝ 3, 6-11, 14,
• <<Զանգվածային լրատվության մասին>> օրենք հոդվածներ՝ 3-9
• <<Լեզվի մասին>> օրենք հոդվածներ՝ 1-5
• << Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ՀՀ օրենք գլուխներ՝ 2, 5, 8
• <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին>> օրենք. հոդվածներ՝ 3, 4, 8-15
• <<Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ>> Ս. Կոսեմյան, Ա. Սմբատյան (ՈՒսումնական ձեռնարկ). Երևան 2013.>> գլուխ 4՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2., Համակարգչային հմտություններ § 2.3 , 3. Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3, 6., Էլեկտրոնային աղյուսակներ §6.6, 6.3, Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2., Համակարգչային հեռահաղորդակցուղիներ § 2., 3., Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1, 8., տվյալների հենքեր § 8.3:
• <<Հայոց լեզու և հայ գրականություն >> 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2, հղումը՝ https://www.arlis.am
• <<Գրավոր խոսք >>, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am
• Օտար լեզվի տիրապետում
• Համակարգչային ծրագրերի պարտադիր տիրապետում
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am /հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում», Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4), հեռախոսահամար՝ 3-53-83, էլեկտրոնային փոստի հասցե՝ aragatsotn.andznakazm@mta.gov.am ):

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4

Հեռ..` 0232-3-53-83

Էլ. փոստ`