Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

18.01.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզպետարան
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայտարարություն
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը
համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ Գորիսի ՍԱՏԳ մասնագետի թափուր պաշտոնը համալրելու համար (ծածկագիր՝ 97-4.1-Մ6-1) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ).
2) դիպլոմ` (առկայության դեպքում).
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4) արական սեռի անձինք` զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
Հարցազրույցը կանցկացվի Հարցարան ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111.115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի հունվարի 21-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1), հեռախոսահամար՝ (0285)4-42-75, էլ.փոստի հասցե՝ syunik.anznakazm@mail.ru:

18 հունվարի 2021թ.
Հայտարարված է` 18.01.2021
Վերջին ժամկետը` 21.01.2021



Հավելված N 86
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի
2019 թ. դեկտեմբերի 16-ի N 588-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ԳՈՐԻՍԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) մասնագետ (այսուհետ` Մասնագետ) (ծածկագիր` 97-4.1-Մ6-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Գործակալության պետին:
1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Գործակալության ավագ մասնագետը կամ Գործակալության մասնագետներից մեկը:
1.4. Աշխատավայրը
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Սյունիքի 17:
2. Պաշտոնի բնութագիրը
2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. կատարում է տնային այցելություններ.
2. միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և աջակցում նրանց դիմելու տարածքային մարմնին.
3. սահմանված կարգով և ժամկետներում մասնակցում է ընտանիքի սոցիալական անձնագրում փոփոխությունների կատարման գործընթացին.
4. Գործակալության պետի հանձնարարությամբ ծրագրային մեթոդով որոշում է ընտանիքի անապահովության միավորը.
5. Գործակալության պետի հանձնարարությամբ նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանում է նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնում Գործակալության պետի հաստատմանը.
6. Գործակալության պետի հանձնարարությամբ տեղեկատվական ենթահամակարգում ստուգում է նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանում համապատասխան կարգադրությունները և ներկայացնում Գործակալության պետի հաստատմանը.
7. Գործակալության պետի հանձնարարությամբ ընտանիքին տեղեկացնում է նպաստի վճարումը դադարեցնելու, ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները.
8. մասնակցում է նպաստի գործի կազմմանը, որի մեջ ամփոփվում են ներկայացված և ստացված բոլոր փաստաթղթերը (տվյալները).
9. Գործակալության պետի հանձնարարությամբ ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական ենթահամակարգ է մուտքագրում տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը.
10. իրականացնում է Գործակալության առջև դրված գոր¬ծա¬ռույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներ.
11. մասնակցում է Գործակալության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
12. սահմանված կարգով ընթացք է տալիս նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները.
13. Գործակալության պետի հանձնարարությամբ ապահովում է իր սպասարկման տարածքում բնակվող անձանց՝ սոցիալական ծառայություններ, այդ թվում` նպաստ տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական ենթահամակարագերում ընտանիքների (անձանց) մասին ամրագրված տվյալների հավաստիությունը.

Իրավունքները`
• անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
• ներկայացնել առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
• ներկայացնել առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.
• իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Գործակալության պետի հանձնարա¬րու¬թյամբ, նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու¬ցա¬գրեր և այլ գրություններ.
• մասնակցել Գործակալություն դիմած բոլոր անձանց համար սոցիալական աջակցության, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմանների ապահովման աշխատանքներին:

Պարտականությունները`
• պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը.
• Գործակալության պետի հանձնարարությամբ ուսումնասիրել քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանները.
• սոցիալական աջակցություն հայցող անձին օգնել հայտնաբերել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.
• կատարելագործել առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.
• Գործակալություն դիմած քաղաքացիներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:


3. Պաշտոնին ներկայացվող պահանջնեը
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Առնվազն միջնակարգ կրթություն:
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Առանց աշխատանքային ստաժի:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Հաշվետվությունների մշակում
2. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
3. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Կոնֆլիկտների կառավարում
2. Հասարակության հետ կապերի ապահովում
3. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
4. Ծառայության մատուցում
5. Բողոքների բավարարում
6. Ժամանակի կառավարում
4. Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Հասցե` ք.Կապան,Նժդեհի 1

Հեռ..` 028544275

Էլ. փոստ`