Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լոռու մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-2-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

21.04.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզպետարան
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայտարարություն
Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Լոռու մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-2-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (պաշտոնի անձնագիր՝ այստեղ և այստեղ):
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-2-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների եւ ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-2-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական պաշտոններ» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-2-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող) փաստաթուղթ):
Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-2-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
1.դիմում (լրացվում է առցանց)
2.անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
3.դիպլոմ (ներ)ի լուսապատճեն (ներ)ը.
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
5.արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
6.մեկ լուսանկար՝3+4 սմ չափսի
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021թվականի ապրիլի 21-ից մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը ներառյալ՝ ժամը 24:00-ը: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11:30-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ՀՀ, ք.Երեւան, Տերյան 89): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 8-ին՝ժամը 10:30-ին, Լոռու մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձեւաչափով: Հիմնական աշխատավարձը 175932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում: Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետեւյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1,5, 6, 10, 13, 17, 21, 44, 46
հղումը՝ այստեղ
• «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենք, հոդվածներ` 4, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 19, 20, 21, 24, 33, 38
հղումը՝ այստեղ
• «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
հոդվածներ` 2, 5-9, 12, 14, 17, 31
հղումը՝ այստեղ
• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 5, 6,9, 17, 19, 20, 30,32, 46
հղումը՝ այստեղ
• «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 8, 9
հղումը՝ այստեղ
• «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 6, 19
հղումը՝ այստեղ
• «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 14
հղումը՝ այստեղ
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, §1.1- 2.3
հղումը՝ այստեղ

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, §1.1- 2.2,
հղումը՝ այստեղ

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 224, 226, 258
հղումը՝ այստեղ

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ այստեղ
• Բարեվարքություն
հղումը՝ այստեղ
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ այստեղ
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1, հեռախոսահամար՝ 0322-2-10-24, էլեկտրոնային փոստի հասցե՝ lori.andznakazm@mta.gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է՝ այստեղ

Հասցե` ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1

Հեռ..` 0322-10-24

Վեբ կայք` www.lori.mtad.am

Էլ. փոստ`