Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.05.2021

Տիպ` Վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
ՀՀ կառավարության 31.01.2019թ N73-Ն որոշում կետ 77

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ քարտուղարության ընդհանուր բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 99-2.-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 14-ին, ժամը 11.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում ( ՀՀ Վայոց ձորի մարզ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):
-Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ).
2) դիպլոմ (առկայության դեպքում).
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
-Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
-Հիմնական աշխատավարձը 111 120 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ է:
-Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա պատասխանատվության զգացում:
-Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ http://vdzor.mtad.am/ պաշտոնական կայքի http://vdzor.mtad.am/vacancies/ հասցեով:
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենք:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի մայիսի 11-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0281-2-55-95 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն vdzorkadr@mail.ru
էլեկտրոնային փոստի հասցեին:

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր Շահումյան 5

Հեռ..` 0281-2-55-95, 093-56-24-24

Էլ. փոստ`