Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մասանագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

29.03.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի մասնագետի (ծածկագիրը՝ 94-1.5-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 6-ին, ժամը 1100-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ N 7):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ)
2) դիպլոմ (առկայության դեպքում)
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
4) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111.115 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հղումը Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ N 7):
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2022 թվականի ապրիլի 1-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 65 06 26 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն gegharquniq.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:

29.03.2022թ․

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`