Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի

14.11.2022

Տիպ` Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող, բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզպետարան
կառավարության որոշում 129-Ն, 03.02.2022թ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Բարձրագույն բժշկական կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2. Մրցույթը կանցկացվի 2023 թվականի հունվարի 17-ին ժ. 1000 -ին:
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու
երաբերյալ (Արտաքին գործերի նախարարությունից).
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Պետական եկամուտների կոմիտեից).
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ. (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
4. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց (էլ. հասցե` syunik.anznakazm@mail.ru )` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
5. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 14-ը:
Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի շենքում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կապան քաղաք, Գ. Նժդեհի 1): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղե¬կու¬թյունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գ.Նժդեհ 1 շենք, Անձնակազմի կառավարման բաժին, հեռ.` (0285) 4-42-75, հարցաշարին ծանոթանալու համար՝ հեռ. (0285) 4-35-10):

Հասցե` Ք. Կապան, Նժդեհի 1

Հեռ..` 028544275

Էլ. փոստ`