Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

18.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
ՀՀ կառավարության 22.04.2022թ. N:539

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. ՀՀ քաղաքացիություն.
2. բարձրագույն կրթություն.
3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի (թանգարանագիտություն կամ սոցիալ-մշակութային գործունեություն՝ թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն) առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հիմնական գործառույթները՝
1. իրականացումն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, մեկնաբանումը, մշակութային բարիքների՝ ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումը:
2. ուսումնասիրում է և գիտական մշակման ենթարկում գիտական գեղարվեստական ստեղծագործությունները և նրա հետ կապված նյութերը.
3. կատարում է գիտահավաքչական, գիտաֆոնդային, գիտացուցադրական, գիտալուսավորական աշխատանքներ և թանգարանագիտական մշակումներ,
4. մշակում է գիտացուցադրական ծրագրեր,
5. հրավիրում է գիտական նստաշրջաններ, գործարար և գիտական կապեր հաստատում հանրապետության և այլ երկրների թանգարանների, մշակութային հիմնարկների և գործիչների հետ:
6. մշակված ծրագրերի իրականացման կարգով հավաքում և ձեռք է բերում անհատներից և կազմակերպություններից թանգարանի գործունեության հետ կապված տարբեր բնույթի նյութեր.
7. իրականացնում է հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերը կազմող արժեքների հաշվառումը և նախնական գիտական մշակումը, թանգարանային առարկայի ակտավորումը, գրանցումը, ծածկագրումը և գիտական գույքագրումը,
8. սահմանված կարգով վարում է թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված արժեքների, ինչպես նաև դրոշմանիշերի, մեդալների, շքանշանների հատուկ հաշվառում.
9. ապահովում է թանգարանային արժեքների տեղադրումը հատուկ սարքավորված տարածքում, միջոցներ է ձեռնարկում պահպանման ռեժիմի իրականացման ուղղությամբ,
10. պրոֆիլակտիկ միջոցներ է ձեռնարկում թանգարանային արժեքների պահպանման համար,
11. կազմում է գիտական տեղեկատու, քարտարաններ, կատալոգներ, ուղեցույցներ,
13. հավաքում է թանգարանի գործունեության հետ կապված տարբեր բնույթի գրականություն, տպագիր նյութեր և փաստաթղթեր:
Իրականացնում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային
տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում՝ (ձևը կցվում է).
• բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
• երկու գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
• անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
• ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
• գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
• աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
• օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
• «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2023 թվականի հունվարի 16-ին:
• հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
• պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
• ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հունվարի 10-ին ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16):

Հիմնական աշխատավարձը՝ 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-156, էլեկտրոնային փոստի հասցեն` shirak.andznakazm@gmail.com :

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակից՝
* Սահմանադրություն
Հոդվածներ՝ 1, 2, 4-6, 16, 20-23, 32, 33, 48-51, 55-57, 59-64, 68, 75, 83, 85, 86, 89, 124, 131, 147
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

* ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Հոդվածներ՝ 3, 5, 14, 30, 45, 94, 95, 101, 103, 109, 111-113, 123, 132, 139-141, 146, 153, 159, 160, 164, 166, 167, 171, 174, 176, 219, 223, 244
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170577


* «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3, 4, 6, 7, 9, 10-12, 14-16, 18, 22-24
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932

*«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք,
Հոդվածներ՝ 1-3, 6, 8, 10, 14, 16, 17, 20-24, 26
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

*«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք,
Հոդվածներ՝ 5, 7, 8, 10, 12, 13, 15, 16, 20
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765

ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 705-Ն որոշում Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436

Թեստային հարցերի ձևանմուշ
Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
* Սահմանադրություն
Հոդվածներ՝ 1, 2, 4-6, 16, 20-23, 32, 33, 48-51, 55-57, 59-64, 68, 75, 83, 85, 86, 89, 124, 131, 147
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

* ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Հոդվածներ՝ 3, 5, 14, 30, 45, 94, 95, 101, 103, 109, 111-113, 123, 132, 139-141, 146, 153, 159, 160, 164, 166, 167, 171, 174, 176, 219, 223, 244
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170577


* «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3, 4, 6, 7, 9, 10-12, 14-16, 18, 22-24
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932

*«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք,
Հոդվածներ՝ 1-3, 6, 8, 10, 14, 16, 17, 20-24, 26
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

*«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք,
Հոդվածներ՝ 5, 7, 8, 10, 12, 13, 15, 16, 20
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765

ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 705-Ն որոշում Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436

*Աշխատակազմի կառավարում
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

*Առաջնորդում
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/2.pdf

*Ռազմավարական պլանավորում
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/8.pdf

Որոշումների կայացում
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Անձնական որակների՝ աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների
իմացություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16), հեռախոսահամար՝ 0312-4-90-00-156:

Հասցե` ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374312 4-90-00-156

Վեբ կայք` http://shirak.mtad.am/

Էլ. փոստ`