Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.04.2024

Տիպ` Պետական հանրակրթական ուսումնական հաստատության համակարգողի թափուր պաշտոնիներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
ՀՀ Կառավարության 2023թ թիվ 259 որոշում

Մրցույթի հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության
վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի (ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման հավելված) համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
2. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
3. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում (Ձև 2-ին համապատասխան).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն:
4. Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (նշել համապատասխան լիազոր մարմնի էլեկտրոնային փոստի հասցեն) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, հասցե՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհ փողոց 16։ Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ուղարկել՝ tnorenimrcuyt@gmail.com հասցեին, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-184 կամ 0312-4-90-00-107։
2024 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Դիմում՝
https://escs.am/files/files/2023-10-04/3f171e14301666651955dcb4dc974237.docx
Ինքնակենսագրություն՝
https://escs.am/files/files/2023-03-20/a5f776deb14dcf4bcb2ae425a321f0f9.docx

Հասցե` ք․Գյումրի , Գ․Նժդեհի 16

Հեռ..` +37431249000 107

Էլ. փոստ`