Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

24.11.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական փետրվարի 3-ի N 129-Ն որոշման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության` «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն կրթու¬թյուն և հանրային ծառայության առնվազն 4 տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

2. Մրցույթը կանցկացվի 2023 թվականի հունվարի 25-ին ժամը 1100-ին։
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան են ներկայացնում՝
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար` 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ.
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ.
9) տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ․(արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները.
Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից։

Դիմումների ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24 –ը ներառյալ։
Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, հասցեով/ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղե¬կու¬թյունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարան /հասցե, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, Անձնակազմի կառավարման բաժնի, հեռախոս /0232/ 3 5383/:

Հասցե` ք․Աշտարակ, Վ․Պետրոսյան 4

Հեռ..` +374232335383

Էլ. փոստ`