Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի- մարզային հողային պետական տեսչության պետի /ծածկագիր՝ 91-3.3-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

29.04.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արարատի մարզպետարան
ՀՀ կառավարության 27,12,2018թ. թիվ 1554-Ն որոշման հավելվածի 24-րդ կետ

ՀՀ Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի- մարզային հողային պետական տեսչության պետի /ծածկագիր՝ 91-3.3-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի- մարզային հողային պետական տեսչության պետի /ծածկագիր՝ 91-3.3-Ղ4-1/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի օրինակը կցվում է։
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի- մարզային հողային պետական տեսչության պետի /ծածկագիր՝ 91-3.3-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է առցանց ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2.. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀՀ Արարատի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի -մարզային հողային պետական տեսչության պետի (ծածկագիր՝ 91-3․3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայք էջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով: Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում ՀՀ Արարատի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի -մարզային հողային պետական տեսչության պետի (ծածկագիր՝ 91-3․3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը: Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են 2020 թվականի ապրիլի 27-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:00-ին, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256623( երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:



Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

Քաղաքացիական ծառայություն
(<<Քաղաքացիական ծառայության մասին օրենք>> հոդվածներ՝ 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11,12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 ,22 ,23 ,24 ,25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35,36,37,38)
Սահմանադրություն
(ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ` 1-21, 25- 27, 31-41, 44- 49, 51, 57- 58, 64, 66, 70-73, 88-93,102, 103, 109, 111, 179- 188)
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
(«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք, հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 ,12, 13, 14, 15, 16, 17 ,18, 19, 20, 21, 22, 23, 24, 25)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ,11 ,12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21,22,23,24,25,26)
<<ՀՀ աշխատանքային օրենսգիրք>>
(<<ՀՀ աշխատանքային օրենսգիրք>> , հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 14, 15, 16, 17, 73- 85, 101- 117, 150, 151 ,156, 158, 159, 163, 164, 183)
Ինֆորմատիկա
(Ինֆորմատիկա 7-րդ դասարան, §1.1 , §1.5 , §2.3, §3.3, §6.3, Ինֆորմատիկա 8-րդ դասարան, §1.2 , §1.3, §2.1, §3.1, §8.3)
Վ. Գաբրիելյան /Գրավոր խոսք/
(Վ. Գաբրիելյան /Գրավոր խոսք/ 70-129 էջ)
ՀՀ հողային օրենսգիրք
<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենք
(<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենք,հոդվածներ՝ 1-14, 23-26, 28,35-38, 45)
<<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> ՀՀ օրենք
(<<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> ՀՀ օրենք, հոդվածներ 1- 8, 11, 16-20)
<<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենք,
(<<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենք, Հոդվածներ՝ 154- 159)
<<Վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենք, հոդված 6
(<<Վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-6, 8-11)
<<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենք
(Հանրային ծառայության մասին» օրենք,հոդված 6-9, 14-15, 25-34,50-52)
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում
Բարեվարքություն
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
Որոշումների կայացում
Ծրագրերի կառավարում
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60 ), հեռախոսահամար՝ 0235-2-45-11։

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60

Հեռ..` 023521126

Էլ. փոստ`