Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՏՆՕՐԵՆ՝ ԱՐԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ կնքված պայմանագիրը լուծելու մասին ծանուցում

11.10.2023

Տիպ` Հանրային ծանուցումներ
Հայտատու` Արարատի մարզպետի աշխատակազմ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 330.1 3-րդ հոդվաշի 4-րդ մաս 466-րդ հոդվածի 3-րդ մաս

Տեղեկացվում է, որ «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և ընկերության տնօրեն Արամ Մաթևոսյանին 15.08.2023 թվականին ուղարկված ծանուցումները վերադարձվել են Արարատի մարզպետի աշխատակազմ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման՝ «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն՝ Ա. Մաթևոսյանի և Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արարատի մարզպետի 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքել են «Բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 11.08.2023 թվականի թիվ /70-5/49046-2023 գրության համաձայն՝ ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» ՍՊ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 00860613, պետական ռեգիստրի գրանցման համար` 282.110.05405, գրանցման ամսաթիվ` 23.12.2005թ., իրավաբանական և գործունեության հասցե՝ ք. Երևան, Գյուլիքեխվյան 14) 17.04.2012թ.-ից գտնվում է ժամանակավոր դադարեցված կարգավիճակում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածի համաձայն` կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրից` մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն, որ «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» ՍՊ ընկերության գործունությունը 17.04.2012թ.-ից առ այսօր գտնվում է ժամանակավոր դադարեցված կարգավիճակում, այսինքն ըստ էության ընկերության կողմից որևէ գործունեություն չի իրականացվում, ուստի հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածի դրույթները Ձեզ առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայանալ Արարատի մարզպետի աշխատակազմ (Արարատի մարզ, Արտաշատ քաղաք, Օգոստոսի 23 փողոց 60) 2006 թվականի հոկտեմբերի 11-ի «Բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» պայմանագիրը լուծելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքրի 330.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի իմաստով օրենքով նախատեսված պատշաճ ծանուցում է համարվում այն ծանուցումը, որը կատարվել է պատվիրված նամակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրելու միջոցով, որի դեպքում 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերոգրյալով պայմանավորված առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով ծանուցվելուց հետո և(կամ) ծանուցված համարվելուց հետո, մեկ ամսվա ընթացքում ներկայանալ Արարատի մարզպետի աշխատակազմ 2006 թվականի հոկտեմբերի 11-ի «Բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» պայմանագիրը լուծելու համար, հակառակ պարագայում պայմանագիրը կլուծվի միակողմանիորեն:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60

Հեռ..` 023526850

Էլ. փոստ`