Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 93-1.1-Ղ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

18.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզպետարան
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 93-1.1-Ղ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 93-1.1-Ղ5-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 93-1.1-Ղ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Արմավիր, Աբովյան 71) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 17-ից 2020 թվականի օգոստոսի 26-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71, վարչական շենք): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71, վարչական շենք): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 6 , 9, 10, 35, 36, 37, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ՝ 5, 6, 7, 8, 9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6-11, 13, 16-21, 37,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ՝ 3, 5-7, 9-18
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137110#
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 83, 85, 87, 10, 90, 18, 89
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143946
Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգիրք, հոդվածներ՝ 3,6,7,8
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=133973

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 5,7,6,2,11
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3,4,6,8,9
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144767
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5, 6,7,12,11,12.1,25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143984
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 10,2,5,15,14,3
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 8,11,12,13,9,16,27,14
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137754
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3,6,10,18,19,23
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138972
<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենք, հոդվածներ՝ 3,4,2․1 :
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144512

ՀՀ կառավարության 04.05.2017 թ. N 526-Ն « Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144512

ՀՀ ֆինանսների նախարարի 03.09.2019 թ. «Հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգը հաստատելու մասին» N 487-Նհրաման
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=133973 :

Գրավոր խոսք, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ. Էջեր՝ 70-129
http://www. parliament.am
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71), հեռախոսահամար՝ 0237-2-16-29, էլեկտրոնային փոստի հասցե՝ armavir.andznakazmi.karavarum@gmail.com )

Հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71

Հեռ..` 0237-2-16-29

Էլ. փոստ`