Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 93-1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

31.05.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզպետարան
<<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենք

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 93-1.1-Մ4-3), քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 93-1.1-Մ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://armavir.mtad.am/files/docs/54408.pdf :
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 93-1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Դիմումներն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am պաշտոնական կայքէջ, լրացնել նշված կայքէջի <<Գլխավոր էջ>>-ի <<Մրցույթների հայտարարություններ>> բաժնի <<ղեկավար և մասնագիտական պաշտոններ>> ենթաբաժնի համապատասխան մրցույթի տողում զետեղված դիմումը, որից հետո անհրաժեշտ է լրացված դիմումին կցել անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները և ներբեռնել լուսանկարը:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 93-1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում.
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար(ներ),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի(ների) լուսանկար(ներ),
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցեու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մայիսի 27-ից մինչև 2021 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 24.00-ն: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150.799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6-11, 13, 16-21, 37,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 6 , 9, 10, 32, 35, 36, 37, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ՝ 5-7, 9, 12-15
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147130
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 3, 4, 5, 7, 12, 22, 23
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5, 6, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=151475
Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգիրք, հոդվածներ՝ 3,6,7,8
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=133973

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5, 10, 17
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 9,11,12,14,16
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137754

ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշում «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» , կետեր՝ 4, 16, 23
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152667


ՀՀ ֆինանսների նախարարի 03.09.2019 թ. «Հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգը հաստատելու մասին» N 487-Նհրաման , կետեր՝ կարգի 18-րդ, 21-րդ կետեր,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=133973 :


Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երեւան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf:
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• <<Հաշվետվությունների մշակում>> կոմպետենցիա
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• <<Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն>> կոմպետենցիա
Հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/9.pdf
• <<Բարեվարքություն>> կոմպետենցիա
Հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71), հեռախոսահամար՝ 0237-2-16-29, էլեկտրոնային փոստի հասցե՝ armavir.andznakazmi.karavarum@gmail.com )

Հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71

Հեռ..` 0237-2-16-29

Էլ. փոստ`