Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար 15.09.2020

15.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
15.09.2020
ՀՀ Արդարադատության Նախարարություն
Հեղինակային իրավունքները
պաշտպանված են © 2007-2020թթ.
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի (ծածկագիր՝ 94-1.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի (ծածկագիր՝ 94-1.5-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի (ծածկագիր՝ 94-1.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան (ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի վարչական շենք) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝



1․դիմում (ձևը լրացվում է տեղում),
2․անձնագիր և (կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6․մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն հոդվածներ՝ 1-2, 5-8, 10, 14-16, 18, 20-21, 25, 27, 32, 35-38, 40-41, 44, 46-47, 49, 57, 58, 64, 70, 72-73, 103 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 10, 12, 17, 22-23, 34, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
«Հանրային ծառայության մասին» օրենք. 1, 4, 6, 9, 14, 17, 31, 53 հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 10, 18, 20, 22-24, 38, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 5-8, 18-21, հղումը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-3, 6-7, 14, 16, 19, 24, 29, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144492
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-3, 7-8, 14, 28, 34, 39,42.1, 43, 45, հղումը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին մասին» N 318-Ն որոշում, հղումը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին N 1016-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=115583

Գրավոր խոսք: Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012, էջեր՝ 70-111։ Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։
Ա 971, Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան, Տիգրան Մեծ, 2012: Հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հղումը՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
Հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես․ «Աշխատակազմի կառավարում» հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի վարչական շենք, հեռախոսահամար՝ 60650626, էլեկտրոնային փոստի հասցե՝ gegharquniq.andznakazm@mta.gov.am):

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`