Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԿԱՍԵՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.05.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ աառաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2021 թվականի մայիսի 18-ի N 463-Ա հրամանի համաձայն՝ վերսկսում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-3) կասեցված ներքին մրցույթին մասնակցելու դիմում ներկայացնելու գործընթացը և մրցույթի անցկացումը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մայիսի 18-ից մինչև 2021 թվականի մայիսի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`