Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի (ծածկագիր՝ 95-1.6-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

05.06.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզպետարան
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայտարարություն
Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Լոռու մարզպետարանըհայտարարում է արտաքին մրցույթ՝ Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի (ծածկագիր՝ 95-1.6-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի (ծածկագիր՝ 95-1.6-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:
Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի (ծածկագիր՝ 95-1.6-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Լոռու մարզպետարան (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 8-ից 17- ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, նախաձեռնող և ունենա պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝1,5, 6, 10, 17, 21, 44, 46, 58, 64, 66, 70, 72
հղումը՝ այստեղ
• «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենք, հոդվածներ` 4, 5, 6, 7, 10, 11, 12, 19, 20, 21, 24, 33, 38
հղումը՝ այստեղ
• «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
հոդվածներ`2, 6, 7, 9, 14, 17, 31
հղումը՝ այստեղ
• Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, հոդվածներ՝ 105, 120
հումը՝ այստեղ
• «Տեղեկան ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝2, 3, 9, 11, 16, 33, 35, 66, 82
հղումը՝ այստեղ
• «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝8, 13, 31
հղումը՝ այստեղ
• «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված՝ 4
հղումը՝ այստեղ
• «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված՝ 5
հղումը՝ այստեղ
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 26
հղումը՝ այստեղ
• «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 1
հղումը՝ այստեղ
• «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 9, 18
հղումը՝ այստեղ
• «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 6, 11
հղումը՝ այստեղ
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ այստեղ
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ այստեղ
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ այստեղ
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, §1.1- 2.3
հղումը՝ այստեղ

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։Երևան 2013, §1.1- 2.2,
հղումը՝ այստեղ

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 224, 226, 258
հղումը՝ այստեղ

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1, հեռախոսահամար՝ 0322-2-10-24, էլեկտրոնային փոստի հասցե՝ lori.andznakazm@mta.gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է՝ այստեղ

Հասցե` ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1

Հեռ..` +374 322-2-10-24

Վեբ կայք` www.lori.mtad.am

Էլ. փոստ`