Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լոռու մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Լոռու մարզպետարանի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-4.2-Մ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

11.06.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզպետարան
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայտարարություն
Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Լոռու մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Լոռու մարզպետարանի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-4.2-Մ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Լոռու մարզպետարանի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-4.2-Մ5-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:
Լոռու մարզպետարանի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 95-4.2-Մ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Լոռու մարզպետարան (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 15-ից 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 129634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ է:
Աշխատավայրը՝ ՀՀ Լոռու մարզ, ք.Սպիտակ, Թորոսյան, 2
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝1,5, 6, 10, 17, 21, 44, 46, 58, 64, 66, 70, 72,
հղումը՝ այստեղ
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 5, 6, 7, 10, 11, 12, 19, 20, 21, 24, 33, 38
հղումը՝ այստեղ
• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ`2, 6, 7, 9, 14, 17, 31
հղումը՝ այստեղ

• «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
հոդվածներ՝ 2, 7, 10, 17, 20, 21, 36
հղումը՝ այստեղ
• «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
հոդվածներ՝ հոդվածներ՝ 5, 13, 15, 22
հղումը՝ այստեղ

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, §1.1- 2.3
հղումը՝ այստեղ
• Ինֆորմատիկա8-րդ դասարան:Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։Երևան 2013, §1.1- 2.2,
հղումը՝ այստեղ
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 224, 226, 258
հղումը՝ այստեղ
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝
https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Խնդրի լուծում»
հղումը՝ այստեղ
• «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ այստեղ

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1, հեռախոսահամար՝ 0322-2-10-24, էլեկտրոնային փոստի հասցե՝ lori.andznakazm@mta.gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է՝ այստեղ

Հասցե` ք․Վանաձոր, Հայքի հրապարակ, 1

Հեռ..` 0322-2-10-24

Վեբ կայք` www.lori.mtad.am

Էլ. փոստ`