Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.12.2022

Տիպ` Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող, բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Լոռու մարզպետարան
ՀՀ կառավարության 2022 փետրվարի 3-ի N 129-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

Մրցույթը կանցկացվի՝ 2023 թվականի փետրվարի 16-ին ժ. 1100-ին։

Մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիները ՀՀ Լոռու մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու
վերաբերյալ (Արտաքին գործերի նախարարությունից).
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Պետական եկամուտների կոմիտեից).
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ. (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. հունվարի 16-ը:

Մրցույթը կկայանա ՀՀ Լոռու մարզպետարանի շենքում /գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հայքի հրապարակ 1/: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարան /գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հայքի հրապարակ 1, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն, հեռախոս 0322-4-02-66/:

Հասցե` ՀՀ ք.Վանաձոր, Հայքի հրապարակ 1

Հեռ..` 032240266

Էլ. փոստ`