Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի (96-1.1-Ղ4-1) և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (96-1․1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների կասեցման մասին

30.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված կարգի 69-րդ կետ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Մրցույթների անցկացումը կասեցնելու մասին» N 333-Ա հրամանով կասեցվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի (96-1.1-Ղ4-1) և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (96-1․1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2020 թվականի սեպտեմբերի 25-ին հայտարարված արտաքին մրցույթների անցկացումը։
Ռազմական դրության ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կասեցված մրցույթների վերսկսման մասին կհրապարակվի հայտարարություն՝ կասեցված յուրաքանչյուր մրցույթը վերսկսելու և անցկացնելու ժամկետների վերաբերյալ:

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք

Հեռ..` 0223-2-32-70

Վեբ կայք` http://kotayk.mtad.am/

Էլ. փոստ`