Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԵՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ

08.02.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված կարգի 69-րդ կետ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանը ծանուցում է, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2021 թվականի փետրվարի 05-ի «Կասեցված մրցույթների անցկացումը վերսկսելու մասին» N 37-Ա հրամանի համաձայն վերսկսում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի (ծածկագիր՝ 96-1.1-Ղ4-1) և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 96-1․1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2020 թվականի սեպտեմբերի 25-ին հայտարարված և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կասեցված արտաքին մրցույթների անցկացումը։
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ (ծածկագիր՝ 96-1.1-Ղ4-1)
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք):
2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 96-1․1-Մ4-1)
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 12-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք):

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք

Հեռ..` 0223-2-32-70

Վեբ կայք` http://kotayk.mtad.am/

Էլ. փոստ`