Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Չարենցավանի Ե․ Չարենցի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (ուսումնական հաստատության անվանումը) տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

17.05.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության կառավարության 09.02.2023 թվականի N 181-Ն որոշում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Չարենցավանի Ե․ Չարենցի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
(ուսումնական հաստատության անվանումը)

տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 7-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝
«Չարենցավանի Ե․ Չարենցի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք,  0223-2-32-70, էլ․ փոստի հասցե՝ andznakazmkotayk@gmail.com)
(լիազոր մարմնի անվանումը և հասցեն)
2023 թվականի մայիսի 19-ից մինչև հունիսի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1100-ից մինչև ժամը 1600-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 1100-ին,
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2)
(լիազոր մարմնի անվանումը և հասցեն)

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք

Հեռ..` 0223 2-32-70

Վեբ կայք` http://kotayk.mtad.am/

Էլ. փոստ`