Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Վայոց ձոր մարզի <<Զառիթափի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

05.04.2023

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N259-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝

ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին>> N259-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Վայոց ձոր մարզի <<Զառիթափի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, հեռ.՝ (+374) 281 2 55 95:
Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5
Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ vdzorkadr@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին:

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5

Հեռ..` +374 281 2 55 95

Էլ. փոստ`