«ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ 2023 թ. մայիսի 23
23.05.2023
Մրցույթի հայտարարություն
«ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ
2023 թ. մայիսի 23
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) Հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դինում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (tavush.andznakazm@mta.gov.am) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Իջևան Սահմանադրության 1) 2023 թվականի մայիսի 23-ից մինչև հունիսի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 3-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
________________________________________