թիվ 04210210 կատարողական վարույթով պարտապան Ասյա Նազարյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացելու մասին որոշում
25.09.2023
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2023թ.-ին տրված թիվ ԼԴ4/0519/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է <Այդի Բանկ> ՓԲԸ-ի հայցադիմումն ընդդեմ Ասյա Ռուդիկի Նազարյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Հայկարամ Նազարյանի, Ռուդիկ Նազարյանի, Կարինե Մանուկյանի, Ալեք Նազարյանի և Տաթևիկ Նազարյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին բավարարել.
Ասյա Ռուդիկի Նազարյանի բաժինը ՀՀ Լոռու մարզի, Սարամեջ համայնքում գտնվող 06-098-0106-0024 ծածկագրով անշարժ գույքից որոշել 1/6 մաս, նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով՝ ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ, թիվ ԼԴ4/1549/02/17 քաղ. գործով կայացված վճռի հիման վրա բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը կատարել Ասյա Նազարյանին հասանելիք գումարից:
Հայկարամ Նազարյանի բաժնեմասի հաշվարկվող գումարը թողնել ՀԿԱ Ծառայության դեպոզիտ հաշվում մինչև նրա ժառանգության ձևակերպումը:
Ասյա Նազարյանից հօգուտ <Այդի Բանկ> ՓԲԸ-ի բռնագանձել 8.000 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 45.000 դրամը, որպես փորձաքննության հետ կապված ծախսի գումար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: