Թիվ 10497796, 10497816, 10497823 կատարողական վարույթով պարտապաններ Ջուլիետա Կնյազի Սողոմոնյանին, Անուշավան Միխաելի Թադևոսյանին և Մարիա Գենադիի Թադևոսյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
19.03.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Գ.Թովմասյանի կողմից 13.02.2024թ-ին ընդունվել է որոշում թիվ 10497796, 10497816, 10497823 կատարողական վարույթներով պարտապաններ Ջուլիետա Կնյազի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Ս․ Սևանեցու 16/5 հասցեում գտնվող խանութը (ԱԳԿ ծածկագիր՝ 05-004-0016-0004-010-003, վկայական թիվ 2384742); Անուշավան Միխաելի Թադևոսյանին և Մարիա Գենադիի Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Գրիբոյեդովի փողոց, 12/1-1-2 վարչական շենք հասցեում գտնվող շինությունը (ԱԳԿ ծածկագիր՝ 05-004-0016-0004-005-040, վկայական թիվ 26102016-05-0008) հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ