Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին

31.10.2023

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 29․1հոդված

մասնակցելու առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման հարցի քննության վերաբերյալ հարուցված վարչական վարույթի կապակցությամբ գործի քննությունը (վարչական լսումները), որը պետք է տեղի ունենար 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 11։30-ին, հետաձգվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմի պատշաճ ծանուցման վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
Դուք (Ձեր ներկայացուցիչը) հրավիրվում եք վերոնշյայլ հարցի քննության վերաբերյալ վարչական լսումների, որը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 07-ին, ժամը՝ 11։00-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա.Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք հասցեում։
Հայտնում ենք, որ՝
1. գործը կարող է պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
2. Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (ներկայացուցչի դեպքում նաև՝ լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
Կից ուղարկվում են 1․ Վարչական վարույթ հարուցելու մասին որոշման օրինակը,
2․ «Արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման վերաբերյալ» կարգադրագրի օրինակը։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060866666

Վեբ կայք` https://www.utfsib.am/hy

Էլ. փոստ`