Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻվ ԵԴ2/1510/02/24 գործով դեպոնացում

12.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ կետ

Աղասի Միշայի Հարությունյանին
(ՀՀ, ՇԻՐԱԿ, համայնք ԳՅՈՒՄՐԻ, ԳՅՈՒՄՐԻ, ՂԱՆԴԻԼՅԱՆ Փ 81, տուն 3)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի կողմից էլեկտրոնային եղանակով քննվում է թիվ ԵԴ2/1510/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սիլ Ինշուրանս ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Աղասի Միշայի Հարությունյանի և Ծաղիկ Բալիկի Մելքոնյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Ձեզ պարզաբանվում է, որ կարող եք սահմանված կարգով մուտք գործել ՀՀ էլեկտրոնային դատավարության համակարգ՝ https://cabinet.armlex.am հղմամբ և համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան ծանոթանալ համակարգում գտնվող և դրա միջոցով հասանելի թիվ ԵԴ2/1510/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ բոլոր նյութերին, այդ թվում՝ հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին, Դատարանի կայացրած որոշում(ներ)ին։
Բացի այդ, հայտնում ենք, որ թիվ ԵԴ2/1510/02/24 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը, դրան կից փաստաթղթերը, դատարանի կողմից կայացված ակտը կցված են սույն հայտարարությանը, հետևապես դրանց կարող եք ծանոթանալ հայտարարությանը կցված փաստաթղթերը ուսումնասիրելու եղանակով։

Ի լրումն վերոգրյալի՝ պարզաբանվում է նաև.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (+374 10) 20-90-92

Էլ. փոստ`