Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:

20.12.2023

Հայտատու` Տեղի համայնքապետարան
Տեղական ինքնակռավարման մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:
Օրակարգում.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի եվ վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ սահմանելու մասին։
3. <<Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի կողմից 2024 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին։
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի N12-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 23-ի N 57-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին։
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական վեցերորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Տեղի համայնքապետարանի աշխատակազմ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ փ.35, շ.2

Հեռ..` 37493706970

Վեբ կայք` https://tegh.am/Pages/Home/default.aspx

Էլ. փոստ`