Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող վարելահողը և արոտավայրը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրելու մրցույթի հրավեր:

10.11.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
ՀՀ հողային օրենսգիրք, հոդված 68, Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 21 հոդված;

Լոտ 1. 2023թ. դեկտեմբերի 11-ին ժամը 11:00–ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 03102023-08-0059 փաստագրված 3,75614 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու մրցույթ: Հողամասերում ճանապարհներ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ չկան: Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գինը 1 հա-ի համար՝ 22740 ՀՀ դրամ է:
Լոտ 2. 2023թ. դեկտեմբերի 11-ին ժամը 11:30–ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արթիկ համայնքի Հառիճ գյուղում գտնվող, Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 13072023-08-0023 վկայականով փաստագրված 1,10524հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու մրցույթ: Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գինը 1 հա-ի համար 2750 ՀՀ դրամ է:

Հողամասերում ճանապարհներ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ չկան: Հողերի որակական հատկանիշը՝ անջրդի: Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով, յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 5-ը, ժամը՝ 18:00-ն: Մանրամասների համար դիմել Արթիկի համայնքապետարան:
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ, +244 5 20 21/ *112 *111

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 093 44 44 32

Էլ. փոստ`