Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<< ԱՐ ՎԱՅՆԶ >> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.07.2022

Հայտատու` Խոյի համայնքապետարան
ՎԻՎՕ 154-րդ հոդված

<< ԱՐ ՎԱՅՆԶ >> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 03/22 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի Տիգրանակերտ փողոցի , թիվ 1 հասցեում գտնվող << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ կողմից կառուցվող արտադրական օբյեկտում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու խախտման մասին, պարզեց, որ
<< ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊ ընկերության կողմից (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Արագած գյուղ Տիգրանակերտ փողոցի , թիվ 1 հասցե, նույնականացման քարտ՝ 008912271, տրված 27.12.2016թ-ին 004-ի կողմից), թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խախտում, այն է ՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, ինչի կապակցությամբ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի՝ Աշոտ Շահբազյանի 27.06.2022թ.-ի թիվ ՔՏՄ/17.4/9545 գրության, Խոյ համայնքի ղեկավարի հանձնարարականով Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովի կողմից 06.07.2022 թվականին կազմված թիվ 02 արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա 2022 թվականի 06.07.2022թ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել և անցկացրել է լսում << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրեն՝ Հայկ Արտակի Մանուկյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի՝ Աշոտ Շահբազյանի 27.06.2022թ.-ի թիվ ՔՏՄ/17.4/9545 գրությունը:
• Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 06.07.2022 թվականին կազմված արձանագրությունը և տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• 15.07.2022 թվականի թիվ 03/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
<< Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
<< ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ կողմից ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Արագած գյուղ Տիգրանակերտ փողոցի , թիվ 1 հասցեում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ է իրականացվել:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022թվականի հուլիսի 06-ին
<< Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի << բ>> ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 15-ին անցկացվել է լսումներ, որին մասնակցելու նպատակով << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրեն Հայկ Մանուկյանը << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցվել է և ներկայացրել է վարչական վարույթի լսմանը:
Ներկայանալով վարչական վարույթի լսումներին << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրեն Հայկ Մանուկյանը հայտնեց, որ շինարարության թույլտվության փաստաթղթերը ընթացքի մեջ են և հողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, ինչպես նաև չափագրման աշխատանքների երկարաձգումը խոչնդոտ են հանդիսացել՝ ժամանակին շինարարության թույտվության աշխատանքների կատարման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ապացուցված կարելի է համարել, որ << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրեն Հայկ Մանուկյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:
Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը առաջարկեց համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրեն Հայկ Մանուկյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 500000/ հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության << ա >> ենթակետի կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով,<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության << ա >> ենթակետի , << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.




ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Իրավախախտող << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրենի Հայկ Մանուկյանի նկատմամբ նշանակել տուգանք ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի Տիգրանակերտ փողոցի , թիվ 1 հասցեում գտնվող << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրեն Հայկ Մանուկյանի կողմից կառուցված արտադրական օբյեկտում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500000/ հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում ՝ ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին, ստացող ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք:

3. Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով :
4. Իրավախախտող << ԱՐ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ տնօրեն՝ Հայկ Մանուկյանին տրամադրել երկամսյա ժամկետ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ/ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` Արմավիր մարզ ,հ.Խոյ, գ. Գեղակերտ ,Մ.Մաշտոցի 30

Հեռ..` 093738317

Վեբ կայք` khoy.am

Էլ. փոստ`