Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անհատ ձեռնարկատեր Աննա Բադեյանին Տեսչական մարմնում կայանալիք գործի քննությանը հրավիրելու մասին ծանուցագիր և թիվ 1222 ՎԻՎ արձանագրություն

24.07.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

«ԱՆՆԱ ԲԱԴԵՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ
ՀԱՍՑԵ՝ ՄԱՐԶ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, Ք․ ՎԱՐԴԵՆԻՍ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Փ./23
Ք. ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ ԶԵՅԹՈՒՆ, Կ․ ՈՒԼՆԵՑՈՒ ՓՈՂ․
59/5 ՇԵՆՔ, 3 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի հուլիսի 31-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129 հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ 3 էջ։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ



Կատարող՝ Ելենա Խեչիկյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`