Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի

28.02.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունի՝
Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի՝
1)Բարձրագույն կրթություն,
2)«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր),
3)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, նախադպրոցական կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի կրթությանը և ստաժին ներկայացվող պահանջներն են՝
1) բարձրագույն կրթություն,
2) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, 3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, 5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն, 6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը,
1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պաճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4)65 տարին լրացած քաղաքացիները,
5)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1)դիմում,
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4)ինքնակենսագրություն,
5)հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը և բնօրինակը,
6)անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) բնօրինակները և պատճենները,
7)տեղեկանք մշտական բնակության վայրից,
8)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 13.03.2024թ ժամը 18:00:
Մրցույթը տեղի կունենա՝ 29.03.2024թ.-ին ժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1, Արթիկի համայնքապետարան, նիստերի դահլիճ:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Էլ. փոստ`