Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ Վ/Դ-436 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ



N _____________________________

« » _______________ 2023թ.

ՀՀ, 0011, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
 (374-10) 65-05-53
Էլ․ փոստ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-436 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Աննա Գարաջյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցվել է թիվ Վ/Դ-436 վարչական վարույթը` «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ և 109-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1158-Ա հրամանը՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին մասնագետներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ի իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Ռուբինյանց 11, 11։ Կատարված այցի ընթացքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ալեքսանդր Նիկիֆորովը տվյալ հասցեում գործունեություն չի իրականացնում և չի բնակվում (հիմք՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի այցի արձանագրությունը)։
Տեսչական մարմինը 2023 թվականի սեպտեմբերի 29-ին «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ի փաստացի գործունեության իրականացման և հասցեի(ների) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ /71-6/60636-2023 գրությամբ հայտնել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2023 թվականի հոկտեմբերի 06-ի դրությամբ «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ի գործունեության հասցեներն են՝ քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա 7/6 և քաղաք Երևան, Կոմիտաս 26, թիվ 126։
Հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ 1224-Ա հրամանը՝ մասնագետները 2023 թվականի հոկտեմբերի 11-ին և 12-ին այցելել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ի գործունեության հասցեներ՝ քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա 7/6 և քաղաք Երևան, Կոմիտաս 26, թիվ 126։ Նշված հասցեներ կատարված այցերի ընթացքում «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ն չի հայտնաբերվել (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի և 2023 թվականի հոկտեմբերի 12-ի այցի արձանագրությունները)։
Վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու անհրաժեշտությունից ելնելով, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 4-րդ մասը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցված թիվ Վ/Դ-436 վարչական վարույթը 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 06/22459-2023 որոշմամբ կասեցվել է՝ մինչև կասեցման հիմք դարձած հանգամանքի վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը։
Մասնագետները 2023 թվականի նոյեմբերի 07-ին, 14-ին, 17-ին, դեկտեմբերի 04-ին և 06-ին այցելել են «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ի գործունեության հասցեներ՝ քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա 7/6 և քաղաք Երևան, Կոմիտաս 26, թիվ 126։ Նշված հասցեներ կատարված այցերի ընթացքում «Ալեքսանդր Նիկիֆորով» ԱՁ-ն չի հայտնաբերվել (հիմք՝ 2023 թվականի նոյեմբերի 07-ի, նոյեմբերի 14-ի, նոյեմբերի 17-ի, դեկտեմբերի 04-ի և դեկտեմբերի 06-ի այցի արձանագրությունները)։
Վարչական վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը փոստային առաքմամբ ուղարկվել են անհատ ձեռնարկատեր Ալեքսանդր Նիկիֆորովին՝ ՀՀ ք. Երևան, Ռուբինյանց փողոց 11-11, քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա 7/6, սակայն առաքանիները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդված 1-րդ մասի «ե1» կետի համաձայն՝ «Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը»:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-րդ մասի «ե1» կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցված թիվ Վ/Դ-436 վարչական վարույթը կարճել՝ վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ չբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման անհատ ձեռնարկատեր Ալեքսանդր Նիկիֆորովին, հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 11, 11 և դիմումատու Աննա Գարաջյանին, էլ․ հասցե՝ erzor093@gmail.com։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`