Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թվականի մարտի 26-ի N20-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ Արաքսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արաքս համայնքի Գայ գյուղի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

17.07.2023

Հայտատու` Արաքսի համայնքապետարան
ՀՀ Համայնքաքային ծառայության մասին 14-րդ հոդվածով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թվականի մարտի 26-ի N20-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Արաքսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արաքս համայնքի Գայ գյուղի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Արաքս համայնքի Գայ գյուղի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ՀՀ գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1/ բարձրագույն կրթություն
2/հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները
3/ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /ՀՀ Սահմանադրություն, Կրթության մասին ՀՀ օրենք, Աշխատանքային օրենսգիրք, Գնումների մասին ՀՀ օրենք, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
4/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
5/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
6/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, ենթակաների հետ վարման անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
7/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
Մրցույթը կկայանա օգոստոսի 15-ին ժամը 13։00-ին, Արաքսի համայնքապետարանում /հասցե՝ Գ․Գայ ,Ա․Խաչատրյան 1/
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) 1 լուսանկար 3X4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները/.
6)տեղեկանք մշտական բնակության վայրից
7) հրապարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում.
8) մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023թ. Օգոստոսի 07-ը մինչև ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արաքսի համայնքապետարանի աշխատակազմ / գ․Առատաշեն, Մ․Մաշտոցի 2 կամ գ․Գայ,Ա․Խաչատրյան 1/, հեռ. 094304769 / կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր Աբովյան 71/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք գ, Առատաշեն Մ․ Մաշտոցի 3

Հեռ..` +374 171872

Էլ. փոստ`