Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի «Ջանֆիդա գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հոգեբանի (0․5 դրույք) թափուր տեղի համա

06.10.2023

Հայտատու` Մեծամոր համայնքի Ջանֆիդայի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրաման

Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի «Ջանֆիդա գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հոգեբանի (0․5 դրույք) թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
 Դիմում (ձև 1)
 Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ)
 Անձը հաստատող փաստաթուղթ
 Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
 Ինքնակենսագրություն (ձև 4)
 Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի
 Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
 Հայաստանի Հանրապետությունում արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
 Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ՝ բնօրինակները վերադարձվում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-17։00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2023թ․ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Ջանֆիդա գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Հասցեն՝ Մեծամոր համայնք, Ջանֆիդա գյուղ, 6 փ․ 2/2 շ․
Տեղեկությունների համար զանգահարել 098020176 հեռախոսահամարով։

Հասցե` քю Մեծամոր գ Ջանֆիդա

Հեռ..` 098020176

Էլ. փոստ`