Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 07285296 և 07285300 կատարողական վարույթներով պարտապան՝ Ելենա Սերգեյի Հակոբյանին պատկանող և գրավադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

08.09.2021

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածների «Հրապարակային սակարկությունների մասին« ՀՀ օրենքի 35.1-35.5 օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2021թ տրված թիվ ԵԴ/1150/17/21 կատարողական թերթի համաձայն պետք է Ելենա Սերգեյի Հակոբյանից և Սամվել Մյասնիկի Հակոբյանից հօգուտ Յունիբանկ ԲԲԸ-ի բռնագանձել 52.837 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և վճռով հաշվարկվող տոկոսները, ինչպես նաև 387.216 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված արբիտրաժային վճար:
Բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված Ելենա Սերգեյի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան, Արաբկիր, Վրացական փ., 21/2շ., բն.3 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև պարտապաններին պատկանող այլ գույքերի և դրամական միջոցների վրա: Նույն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Ա.Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 07285296 և 07285300 կատարողական վարույթներով պարտապան՝ Ելենա Սերգեյի Հակոբյանին պատկանող և գրավադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`