թիվ 01053194, 08916014, 08915937 և 08916011 կատարողական վարույթներով պարտապան Արթուրիկ Սարգսյանին և մյ պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
13.06.2023
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.04.2022թ.-ին տրված թիվ ԼԴ4/0508/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է ՀՀ Լոռու մարզի Գոգարան համայնքում գտնվող 4.400,0,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողից վկայական՝ 442493, 9.470,0,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողից վկայական՝ 1417014 և 3.390,0,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողից վկայական՝ 1417017 անհրաժեշտ է առանձնացնել Արթուրիկ Սարգսի Սարգսյանի ¼ բաժինը՝ ըստ փորձագետի եզրակացությանը կից հատակագծերի և այն հրապարակային սակարկություններով վաճառել՝ ստացված գումարը ուղղելով հայցվորի հանդեպ Արթուրիկ Սարգսյանի պարտավորության մարմանը:
ՀՀ Լոռու մարզի Գոգարան համայնքում գտնվող 370,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողը վկայական՝ 1418304, 220,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողը վկայական՝ 1415171, 560,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողը վկայական՝ 1418305, 610,0,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողը վկայական՝ 1417013, 1.250,0,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողը վկայական 1418306, 1.240,0 քառ մետր ընդհանուր մակերեսով տնամերձ հողատարածքը վկայական՝ 1417015 և 200,00 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարելահողը վկայական 141716 պետք է վաճառել հրապարակային սակարկություններով, ստացված գումարի ¼ բաժնի վրա կատարել բռնագանձում հօգուտ հայցվորի, իսկ մնացած ¾ գումարը բաշխել Սարգիս Սարգսյանի, Ասյա Հարությունյանի և Լուսինե Հարությունյանի միջև համամասնորեն:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: