Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ Նարեկ Մուրադյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

15.09.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

1. Նարեկ Մուրադյանին, որպես խախտում թույլ տված անձ․
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ հոդվածների պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար 50 000 ՀՀ դրամ՝ ընդհանուր գումարով՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին պահանջը խախտելու համար ընդհանուր գումարով 462 000 ՀՀ դրամ աշխատավարձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվարկելու և չվճարելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ չհաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 115 500 (հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել «ԱՄՈՒՐ ԳՍՄ» ՍՊԸ»-ի տնօրեն Նարեկ Մուրադյանին, էլ. փոստ՝ amurgsm@mail.ru։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`