Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ Արթուր Ազատյան Ա/Ձ-ի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

06.03.2024

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված




«23» հունվար 2024թ. ք. Երևան

Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N ՎՎ-2853-Ա հրամանը,
2․ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2993 կարճման որոշումը,
3․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2023 թվականի դեկտեմբերի 29-ի ծանուցագիրը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի հունվարի 12-ի N 0053 արձանագրությունը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2024 թվականի հունվարի 12-ի ծանուցագիրը.


Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստացված թիվ /70-4/70668-2023 գրությունը, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՎՎ-2853-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ` Արթուր Ազատյան Ա/Ձ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Արթուր Ազատյան Ա/Ձ-ի՝ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ռաֆֆու փ., 33/38 հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստացված թիվ /70-4/70668-2023 գրությունը և արձանագրությունը,
2. Ա/Ձ Արթուր Ազատյանի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի գրավոր հայտարարությունը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է Մամիկոն Բաղդասարյանը 2022 թվականի օգոստոսի 09-ի դրությամբ Արթուր Ազատյան Ա/Ձ-ում աշխատել է առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Միաժամանակ, վարչական մարմինն արձանագրում է, որ 2023 թվականի օգոստոսի 09-ից հետո Մամիկոն Բաղդասարյանը այլևս չի աշխատել Ա/Ձ-ում, հետևաբար վերջինիս հետ չի կնքվել աշխատանքային պայմանագիր:
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի հունվարի 12-ին կազմվել է N 0053 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ կերպով ծանուցվել է անհատ ձեռնարկատեր Արթուր Ազատյանին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
2024 թվականի հունվարի 23-ին Տեսչական մարմնում (ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում) նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Արթուր Ազատյանը չի ներկայացել և նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին:

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ Մամիկոն Բաղդասարյանը 2022 թվականի օգոստոսի 09-ի դրությամբ Արթուր Ազատյան Ա/Ձ-ում աշխատել է առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է անհատ ձեռնարկատեր Արթուր Ազատյանը (անձնագիր՝ AR0388314, տրված 2017-07-21, 008-ի կողմից)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Արթուր Ազատյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Արթուր Ազատյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:


3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Արթուր Ազատյանին որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Արթուր Ազատյանին՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ռաֆֆու փ., 33/38, (էլ․փոստ ar.azatyan@mail.ru)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։



ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` 010650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`