Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝06-Գ30-20-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

19.03.2024

Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետիաշխատակազմըհայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝06-Գ30-20-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ30-20-Մ1-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլըկանցկացվի 2024 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322816ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7)

ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ 6, 7,13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88, 89, 90, 93,103, 150)

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 6 , 9, 10, 11, 12, 17,18, 19, 20, 21, 22, 23, 24, 38)

«Հանրային ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 14, 15, 31, 33)

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 6, 7, 10, 11, 15)

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 70-74, 94, 173, 221, 224, 227, 245-250, 258)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)


Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 25.03.2024:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756

Հասցե` Կառավարական տուն 1

Հեռ..` 51-57-56

Էլ. փոստ`