Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/02-2731/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
21.10.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Արման Հարությունյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/02-2731/14 կատարողական վարույթ՝ Արամ Հայրապետյանից և Հասմիկ Հայրապետյանից համապարտության կարգով հօգուտ <Զարգացման Հայկական բանկ> ՓԲԸ-ի 43․102․509 դրամ և տոկոսներ բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: