Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/06-4612/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
18.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Ա. Հոբոսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/06-4612/15 կատարողական վարույթ` Արմեն, Քնարիկ և Նարինե Հարությունյաններից հօգուտ Շամամ Ղազարյանի 40000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես փոխառության գումար բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: