Թիվ 07863236 կատարողական վարույթով՝ գրավի առարկա հանդիսացող ք.Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտայի թիվ 324/6 հասցեի անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
02.11.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.06.2021թ. տրված թիվ ԵԴ/30023/02/18 կատարողական թերթի հիման վրա 20.07.2021թ. հարուցված թիվ 07863236 կատարողական վարույթով՝ ավագ հարկադիր կատարող Աննա Զաքարյանի կողմից 19.10.2021թ. կայացվել է որոշում՝ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, որի համաձայն ք.Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտայի թիվ 324/6 հասցեում տնվող անշարժ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվել 08.12.2021թ.: