Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ մրցույթի անցկացման մասին

10.05.2022

Տիպ` Հանրային ծանուցումներ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
մրցույթի անցկացման մասին

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման 25-րդ կետով, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի մայիսի 4-ի <<Միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին>> N 31-Ա, N 32-Ա, N 33-Ա, N 34-Ա և N 35-Ա հրամաններով՝ Անտառային կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին՝ մասնակցելու պետական անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության նպատակով՝ վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթին:

Մրցույթի կազմակերպիչի անվանումը, մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

Մրցույթը կազմակերպում է շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն: Մրցույթի անցկացման վայրն է ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ (հեռ. հանձնաժողովի քարտուղար 099565276, Գ.Պետրոսյան):

Հ/Հ
Մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը (ժամերն ըստ օրերի)



Անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը Նվազագույն վարձավճարի չափը (ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ) Մրցույթին մասնակցության նախավճարի չափը (ՀՀ դրամ)

Անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը
հեռ. 099565276 Մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրերը և ժամերը
1 2 3 4 5 6 7 8
1 2022 թվականի հունիսի 14-ին 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Երևանի անտառպետության տարածք (Էրեբունի հողամաս), 2.08891 հա (կադաստրային ծածկագիր՝ 01-005-0002-0220), հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, մինչև 30 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 2.689.931 134.497 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00)
2022 թվականի հունիսի 14-ին ժամը 10:00
2 2022 թվականի հունիսի 14-ին 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Երևանի անտառպետության տարածք (Նորք-Մարաշ հողամաս), 7.91273 հա (կադաստրային ծածկագիր՝ 01-009-0090-0677), հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, մինչև 30 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 11.115.170 555.759 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) 2022 թվականի հունիսի 14-ին ժամը 11:00
3 2022 թվականի հունիսի 14-ին 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Արզականի անտառպետության տարածք, 2.00076 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-015-0223-0015), հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, մինչև 25 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 2.406.434 120.322 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) 2022 թվականի հունիսի 14-ին ժամը 12:00
4 2022 թվականի հունիսի 15-ին 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Արագածոտնի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածք, 7.56948 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-010-0109-0033), հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, մինչև 30 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 2.623.279 131.164 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) 2022 թվականի հունիսի 15-ին ժամը 11:00
5 2022 թվականի հունիսի 15-ին 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Արագածոտնի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Երնջատափի անտառպետության տարածք, 10 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-077-0174-0017), հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, մինչև 30 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 2.935.560 146.778 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) 2022 թվականի հունիսի 15-ին ժամը 12:00
6 2022 թվականի հունիսի 17-ին 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Ստեփանավանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածք, 3.699999 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-029-0149-0011), հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, մինչև 25 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 2.258.183 112.909 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) 2022 թվականի հունիսի 17-ին ժամը 14:00
7 2022 թվականի հունիսի 17-ին 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Իջևանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Իջևանի անտառպետության տարածք, 1.2818 հա (կադաստրային ծածկագիր՝ 11-001-0238-0046), հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, մինչև 20 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 738.317 36.916 2022 թվականի մայիսի 11-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը (աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00) 2022 թվականի հունիսի 17-ին ժամը 15:00


Մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը.

Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարն է ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարը, 900018002270:

Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.

Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի <<Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասի>> թիվ 806-Ն որոշման՝ մրցույթին մասնակցության հայտին (N 2 ձև) կից ներկայացվում են`
1) անտառօգտագործման ծրագիրը (գիտահետազոտական նպատակներով օգտագործման դեպքում՝ տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին).
2) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
4) անձնագրի պատճենը` ֆիզիկական անձանց համար.
5) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը:

Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման 1-10 բալանոց միավորների համակարգով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների համագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամնեի կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով դիմում են տրամադրողին, որը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նախավճարի գումարը վերադարձնում է նրանց:
Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ 15 օրվա ընթացքում պայմանագիր կնքելուց, ապա նրա վճարած նախավճարը չի վերադարձվում:

Ձև N 2
Հ Ա Յ Տ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն)
Ծանոթանալով 20 թ. __________ _____-ին _____________________________________ կողմից
(կոմիտեի անվանումը)
______________________________________________________________ պետական անտառները և
(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի անվանումը)
անտառային հողերը մրցույթով _______________________________________________________
___________________________________________________________________________________
(գտնվելու վայրը, մակերեսը (հա), անտառօգտագործման տեսակը)
վարձակալության իրավունքով ձեռք բերելու մասին հրապարակված տեղեկություններին՝ ցանկանում եմ մասնակցել մրցույթին:
Հայտին կից ներկայացնում եմ՝
1) □ կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով՝ ծրագիր.
2) □ մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով՝ ծրագիր.
3) □ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով՝ ծրագիր.
4) □ գիտահետազոտական նպատակով՝ տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին.
5) □ նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
6) □ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
7) □ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը.
8) □ հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:
Տեղեկացված եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մրցույթի կայացման մասին արձանագրությունը չստորագրելու, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում օգտագործման պայմանագիրը չկնքելու դեպքում իմ կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
ԴԻՄՈՂ _____________________________________________________________________
________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի
անունը, ազգանունը, ստորագրությունը, հեռախոսահամարը)
_______ ___________________ 20 թ.

Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Էլ. փոստ`